Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մայիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տանժու Բիլգիչին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ: