Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Իրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը:



Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին:



«Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։