Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերազինվել է: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախագծի շրջանակում տրվել են համալիր լուծումներ.
Թատրոնը հագեցվել է լուսաձայնային նոր սարքավորումներով, նորոգվել են բեմն ու դահլիճը»,- նշված է գրառման մեջ: