Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, Վեդի խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն:


Բախման հետևանքով «Օպելը»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:


Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Օպել»-ի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են: