23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են նաև անչափահասներ. նոր մանրամասներ

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի։


 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն և այժմ գտնվում է հետազոտությունների փուլում:


 

2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:


 

Տուժածների առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: