Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը:
Վերջինս, անդրադառնալով տեղեկություններին, թե դպրոցում տեղի ունեցածը ամիսների վաղեմություն ունի և շարունակվում է արդեն 4 ամիս, պաշտոնյան նշել է, որ դա կպարզվի ոստիկանության կողմից, քննության ընթացքում, իսկ մարզպետարանի հանրակրթության վարչության հիմնական նպատակը դպրոցում դասապրոցեսի նորմալ կազմակերպումն է:
«Այն դետալային հարցերը, որոնք կարող են անհամադրելի լինել կրթական գործընթացի հետ, միանշանակ խիստ միջոցների են հանդիպելու թե՛ տնօրինության, թե՛ մյուսների հանդեպ: Իր աշխատանքի մեջ ինչ-որ մեկը թերացել է, թե՝ ոչ, կարճ ժամանակում կպարզվի և կտեղեկանաք, կարող է քննարկվել նաև տնօրենի հեռացման հարցը»,- նշել է Մանուկյանը:
Նա հավելել է, որ ծնողները մտահոգություն ունեն երեխաների անվտանգության հարցերի վերաբերյալ, մարզպետարանում հանդիպմանն են մասնակցել տուժած երեխաների ծնողները ևս, քննարկում են ունեցել: