Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բնակչի այգում՝ արմատախիլ անելով մրգատու ծառեր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 23-ամյա Ուլյանա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։