«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր

Շիրակի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:


«Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝


 *Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,
 *Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,
 *Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին»,- նշված է հաղորդագրության մեջ: