Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին

Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով ՝ Էդգար Ղազարյանի վերջին հայտարարություններին, որտեղ նա նշել է՝ «Ես կարծում եմ, որ ինքը (խմբ․ նկատի ունի՝ Աննա Հակոբյանին) և ամուսինը, ապրում են պետության հաշվին օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախսերով»։


Հակոբյանը շարունակել է․ 


«Ինչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե իբր ինչ-որ 88 սուպերմարկետ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»։