Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ռոյալ Բիլդինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ երեկ ձևավորված խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։
Ափսոսում
ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված
բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն
անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ
տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել։