ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են Iveco մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի ավտոմեքենան։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։


Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին․ վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։