Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավոր

Մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։



Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի  քննչական բաժին:



Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։