Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդն այսօր մահապատժի է ենթարկվել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդու նկատմամբ դատավճիռն ի կատար է ածվել։


Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը իրականացվել է։


Մահապատժի դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան։


 

Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին: