«Չայնիի» ոլորաններում բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ին և Fiat-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը:


Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվելեն Mercedes, Mitsubishi և Fiat մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։