Վրաստանի Bank of Georgia-ն սահմանափակումներ է մտցրել ռուս հաճախորդների համար՝ պատժամիջոցների պատճառով

Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Georgia-ն (BoG), արգելել է ռուս հաճախորդներին աշխարհի տարբեր շքեղ խանութներում 300 դոլարից կամ եվրոյից ավելի արժողությամբ շքեղ ապրանքների համար վճարումներ կատարել, հաղորդում է РБК-ն:


BoG-ը հաճախորդներին զգուշացրել է, որ արտասահմանյան որոշ բարձրակարգ առևտրի կետերում 300 դոլարից կամ եվրոյից ավելի գնումների համար բանկային քարտերով վճարելու հնարավորությունը սահմանափակվում է։


Սահմանափակումները մտցվում են միջազգային պատժամիջոցների համաձայն, որոնք արգելում են այդ գնից ավելի շքեղության ապրանքների մատակարարումը Ռուսաստան։ BoG-ը խնդրել է կապ հաստատել իրենց հետ կեցության վայրի փոփոխության դեպքում։


Ինչպես նշում է պարբերականը, BoG քարտերի սահմանափակումները կգործեն ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի ցանկացած երկրում, որտեղ հաճախորդը կփորձի վճարել Visa կամ Mastercard վճարային համակարգերի միջոցով։