54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Այս պահի դրությամբ 54 հազար հայտարարագիր լրացրած ունենք, որից 23 հազարը սոցիալական կրեդիտ է ստացել: Այդ մասին ասաց ՊԵԿ նախագահը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները:


«2 միլիարդից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ մի շարք որոշումներ են կայացվել, որոնց շնորհիվ սահուն է դարձել հայտարարագիր լրացնելու գործընթացը, նաև ստեղծվել են համապատասխան ուղեցույցներ:


ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Հարկային մարմնի հավաքած գումարի մասով 12,7 տոկոսանոց աճ է արձանագրվել, մաքսային մարմնի հավաքած գումարի մասով՝ 25,3 տոկոս աճ: