Իրանը դեմ չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո, Ագարակում լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ենթադրում ենք, որ (Երևան-Բաքու) խաղաղության
համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) և
ամբողջ տարածաշրջանի շահերից։ Եվ մենք պատրաստ ենք նպաստել այս համաձայնագրի
ստորագրմանը։ Ավելի վաղ մենք ողջունել ենք վարչապետ (Նիկոլ Փաշինյանի) խաղաղության
նախագիծը։ Սա կարող է խթան հաղորդել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Դուք գիտեք մեր
դիրքորոշումը. մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է
լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո»,- ընդգծել է իրանցի
դիվանագետը։
Սոբհանիի խոսքով՝
«Խաղաղության խաչմերուկի» իրագործումը կարող է խաղաղություն բերել և նպաստել
տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
Տրանսպորտը
տնտեսության հիմքն է, և «Խաղաղության խաչմերուկը» կարող է զգալիորեն խթանել փոխադրումը
տարածաշրջանում, նշել է դեսպանը։
Նա նաև դրական է գնահատել «Հյուսիս-Հարավ» մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։ Նրա խոսքով՝ այս նախագծի շնորհիվ բեռնափոխադրումները կդառնան ավելի անվտանգ, իսկ 32 կիլոմետրանոց հատվածով երթևեկության
ժամանակը կկրճատվի մինչև 20 րոպե։