Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ողբերգական ավտովթար
է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան
Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում,
դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել
է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական
կենտրոն:
Մեր ունեցած տեղեկություններով՝ վթարից մահացածը ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանի զարմիկն է՝ քեռու տղան։