Հայաստանի հարավային դարպասը
համարվող Սյունիքի մարզում էնք, որտեղ լայն թափով ընթանում են հանրապետական, միջհամայնքային,
ներհամայնքային ճանապարհների կառուցման, վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքները։
Սա Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ներդրումային ծրագրի 4-րդ Տրանշի Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվող թունելի տեղամասն
է։ Արդեն կառուցված հատվածին ծանոթանալու համար
լրագրողների ուղեկցությամբ մարզ էին այցելել
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու Ճանապարհային դեպարտամենտի
ներկայացուցիչները։ Թունել
այցելության ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին ուղեկցում էր նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Ծրագրի իրականացումն ընթանում է ըստ ժամանակացույցի: 320 մետր երկարությամբ այս թունելի՝ 95 տոկոսի աշխատանքներն
ավարտվել են՝ հավաստիացնում է ծրագիրն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչը («Abad
Rahan Pars International Group and Tunnel Sadd Ariana» կոնսորցիում): Մյուս՝ 700
մետր երկարությամբ թունելի շինաշխատանքներն էլ կմեկնարկեն առաջիկայում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի
խոսքով՝ «Հյուսիս-Հարավ»-ը «ամբիցիոզ պրոյեկտ» է, որը որոշել է իրականացնել ՀՀ կառավարությունը։
Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ
ճանապարհահատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Ծրագիրը ներառում է 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների,
մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 17 նոր կամուրջների կառուցում։
Որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է ` խորվաթական «IGH Institute» ընկերությունը,
հեղինակային հսկողություն էլ ստանձնել են իտալական
«Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա ընկերությունները։