Հատուկ տարածք է տեղափոխվել 262 մեքենա, որոնցից 148–ի ղեկին եղել են անչափահասներ. ՀՀ ՆԳՆ

Մայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ:


Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ կրկին հորդորելով զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։


Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։