Վթար Երևան–Մեղրի ճանապարհին. «ՎԱԶ 2106» մակնիշի 72–ամյա վարորդը մահացել է

Մայիսի 23–ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։



Կայքը գրում է, բախվել են Արարատի մարզի բնակիչ 72–ամյա Միսակ Պ․–ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20–ամյա Հայկ Օ․–ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդ Միսակ Պ․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Արարատ» ԲԿ, ապա «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով` մահացել է։


Կայքի տեղեկություններով` դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։


Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։