Վաղարշապատ քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրակարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:16-ին: Այրվել են խոհանոցի (մոտ 12 քմ) կահույքը և պատուհանը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք:


Փրկարարները շենքից տարհանել է երկու քաղաքացու: