Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 25-ին՝ ժամը 12:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (յոթ ուղևոր) և ուղեկցել անվտանգ վայր: