Իմ հրեշտա՛կ, իմ դաստիարակվա՛ծ բալա, էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում». Ծաղկաձորում մահացած Ալեքսանդրայի մայրիկի գրառումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ծաղկաձորում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ 16-ամյա 2 աղջիկներ մահացել էին։


Մահացած աղջիկներից մեկի՝ Ալեքսանդրայի մայրը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել.

«Իմ հրեշտա՛կ, իմ արիստոկրա՛տ, իմ դաստիարակվա՛ծ բալա, էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում․․․


Վա՜յ, իմ կոկոն ծաղիկ, չհասցրիր բացվես…


7

Paused

Վա՜յ, իմ ծաղկած բալենի, էդ ի՞նչ արեցիր… Իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր, երանի քո քաղցրությունը վայելած չլինեի։ Իմ գարուն բալա, մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր, ատում եմ մայիսը…


Վա՜յ, իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վա՜յ, իմ պարծանք բալա, էլ ո՞ւմ պիտի նայեմ, ո՞ւմ ներկայությունը վայելեմ, ո՞վ ա ինձ մամ ասելու»։