Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանական կողմը չի քննարկում Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր համաձայնագրի տարբերակը, ինչպես նաև չի հաստատում տեղեկատվությունը Թեհրանի կողմից ուրանի հարստացումը դադարեցնելու պատրաստակամության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Բաղաին նաև հայտարարել
է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում չեն
քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի հարցը։
«Միացյալ
Նահանգների հետ ժամանակավոր համաձայնագիրը դեռևս մեր օրակարգում չի քննարկվում»,-
ընդգծել է իրանցի դիվանագետը։