Հանդիպել են «Իմ քայլը» հիմնադրամի մի քանի ծրագրի շահառուներն ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները

«Իմ քայլը» հիմնադրամը, հավատարիմ իր մոտեցմանը, չի սահմանափակվում միայն ծրագրային աջակցության տրամադրմամբ։ Հիմնադրամը շարունակաբար հետևում է իր շահառուների առաջընթացին և պարբերաբար նրանց ներգրավում զարգացման նոր հնարավորությունների ներկայացման գործընթացում՝ տրամադրելով համապատասխան նախադրյալներ աճելու, զարգանալու, ինքնակրթվելու համար։



Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ մայիսի 26-ին Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ, կայացել է շահառուների և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև տեղեկատվական հանդիպում։



Ներկա են եղել հիմնադրամի երեք ծրագրերի շահառուները՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական բացահայտում», «Հաջողակից՝ սկսնակին», «Ավանդական գյուղատնտեսությունից` նորարարական գյուղատնտեսություն» ծրագրերի մասնակիցները, ովքեր արդեն իսկ սկսել են կամ նախատեսում են զարգացնել մեղվաբուծական բիզնես։