Հանրային հեռուստաընկերությունը ՀՀ-ում առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»

Հունիսի 3-4-ը Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»:


 

«Մեդիա գագաթնաժողովը» Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ամենամյա միջոցառումն է, որը միավորում է հանրային մեդիայի առաջնորդներին ամբողջ Եվրոպայից։


 

Օրակարգում են մեդիայի ապագան, նորարարությունը, բովանդակության ռազմավարություններն ու հանրային հեռարձակման դերը։


 

Ամեն տարի գագաթնաժողովն անցկացվում է տարբեր երկրներում, վերջին տարիներին այն հյուրընկալել են Ժնևը, Լիսաբոնը և Բեռլինը։