Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտն ունի նոր խաղացող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 27-ին տեղի ունեցավ հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: 


Ինչպես  տեղեկանում ենք հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:


Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝

  • «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ - 97 միավոր
  • «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ  - 100 միավոր
  • «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ  - 94 միավոր
  • «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ  - 113 միավոր


Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։


Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար։