5 բանջարեղեն, որոնք չպետք է մաքրել՝ առողջության համար

Որոշ բանջարեղեններ, ինչպիսիք են կարտոֆիլը, գազարը և վարունգը, ցանկալի է օգտագործել կեղևով՝ նրանց սննդարար հատկությունները լիովին պահպանելու համար։

Ըստ Healthshots-ի՝ հինգ բանջարեղեն, որոնք չպետք է մաքրել, եթե ցանկանում եք ստանալ նրանց ամբողջական սննդարար արժեքը։


1. Կարտոֆիլ

Կարտոֆիլի կեղևը հարուստ է մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով։ Կարտոֆիլի մեջ մանրաթելերի ամենաբարձր խտությունը հենց կեղևում է։


Բացի դա, կեղևը պարունակում է ավելի շատ կալիում, քան միջուկը՝ նյութ, որը կարևոր է սրտի առողջության և մկանների ճիշտ գործառույթի համար։ Այն նաև հարուստ է երկաթով, որն անհրաժեշտ է արյան բջիջների ֆունկցիայի համար։


Ուստի, կեղևը թողնելը բարձրացնում է կերակրի սննդարար արժեքը։ Պարզապես լավ լվացեք այն պատրաստելուց առաջ։


2. Գազար

Գազարի կեղևը ոչ միայն անվտանգ է օգտագործման համար, այլև պարունակում է մի շարք կարևոր սննդանյութեր։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով, C և B3 վիտամիններով, սննդային մանրաթելերով և ֆիտոնյուտրիենտներով՝ կարևոր ուժեղ իմունիտետի, մաշկի և տեսողության համար։


3. Վարունգ

Շատերը վարունգը կեղևազրկում են, բայց նրա կեղևը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր՝ մանրաթել, վիտամիններ և հանքանյութեր։ Վարունգի կեղևը հատկապես հարուստ է K վիտամինով, որը կարևոր է արյան մակարդման և ոսկրերի առողջության համար։ Այն նաև պարունակում է սիլիցիա՝ օգտակար մաշկի, մազերի և եղունգների առողջության համար։


4. Սմբուկ

Սմբուկի կեղևը նույնպես ունի առողջությանը նպաստող հատկություններ։ Այն հարուստ է նասունինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է ուղեղի բջիջները օքսիդատիվ սթրեսից։

Կեղևը նաև պարունակում է սննդային մանրաթել, որն օգնում է մարսողությանը։


5. Դդմիկ (կաբաչկա)

Եվ՛ միջուկը, և՛ կեղևը ունեն առողջությանը նպաստող հատկություններ՝ մարսողության բարելավում, տրամադրության բարձրացում և ամուր ոսկորներ։ Կեղևը հատկապես հարուստ է սննդային մանրաթելերով, C վիտամինով և կալիումով։