Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի Ներքին գործերի նախարար և երկրի փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հրաժարական է տվել։


«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Ներքին գործերի նախարարի պաշտոնից», – Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։


Գոմելաուրին նշել է, որ այս որոշումը հեշտ չէր և շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և հանրապետության կառավարության անդամներին աջակցության և վստահության համար։