Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դերասան Վաչե Թովմասյանն «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում տեղեկացրել է, որ իր ձայնը կեղծելով՝ տարածում են ֆեյք լուրեր:
«Իմ ձայնը կլոնավորվել է արհեստական ինտելեկտի կողմից՝ օգտագործելով հին հարցազրույցի կադրեր: Մի՛ հավատացեք: Ներդրում մի՛ կատարեք: Սա խաբեություն է»,- գրել է դերասանն ու հրապարակել տեսպատճեն իր անունով տարածվող լուրից: