Հակոբ Արշակյանը Ճապոնիայում կմասնակցի «Թումո» կենտրոնի բացմանը

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը  կգործուղվի Ճապոնիա: Այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի կարգադրությունից:


Արշակյանը մայիսի 29-31-ը կգործուղվի Օսակա ՝«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, իսկ հունիսի 1-2-ը Տոկիո՝ «Թումո» կենտրոնի բացմանը մասնակցելու համար: