Մենք արդեն ուզում ենք խաղաղություն և հանգստություն տեսնել Հարավային Կովկասում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո։
«Տարածաշրջանում
կայուն խաղաղությունը օգուտ կտա բոլորին։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի
միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր
հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված
խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ մեր երկրի
համար։ Հայաստանի հետ ունենք զգուշավոր կարգավորման գործընթաց։ Խաղաղությունից և
կարգավորումից կշահեն մեր երկու երկրներն էլ։ Հետևաբար անհանգստանալու աննշան պատճառ
իսկ չկա։
Ինչ
վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա սա ոչ միայն ցամաքային ճանապարհ է
Նախիջևանի և ամբողջ Ադրբեջանի համար, այլև Թուրքիայի միջով թյուրքական աշխարհին
ինտեգրման նոր գիծ։ Այս միջանցքի բացումը շատ կարճ ժամանակում կուժեղացնի
Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։
Իրանից
սպասում ենք աջակցության քայլեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանն
ու զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր
միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի
կմերձեցնի միմյանց»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։