Շարունակվում են «Կյանքի պուրակի» շինարարության աշխատանքները

«Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի»  կառուցման աշխատանքները»,- սոցցանցում գրառում է կատարել քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


 

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք շինարարական աշխատանքների ընթացքին:



Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի»:


 

Քաղաքապետը կարևորել է ոռոգման նոր համակարգի, պոմպակայանի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակի», այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: