Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆ

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով՝ չորս անձ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 


«Բոլորի առողջական վիճակը բավարար է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: