Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին ներկայացրել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարներն ու խոչընդոտները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակության հետ։


Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հարցեր, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը։


Նախարարը նաև ամերիկյան կողմին է ներկայացրել հետկոնֆլիկտային ​​շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը, հեռանկարներն ու խոչընդոտները։