Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ մայիսի 31-ին՝ ժամը 07:00-ից մինչև 19:00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ վարորդներին առաջարկելով նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։