2025թ. նախագծերը՝ Արաբկիրում. կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի փոխարեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ 


«Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի: Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը»,- գրել է նա։ 


Մանրամասները՝ տեսանյութում: