Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը «Հայկական ժամանակ»-ին մանրամասներ է հայտնել Երևանում մոր հետ վրաերթի ենթարկվելուց հետո իրենց մոտ տեղափոխված 2-ամյա երեխայի վիճակի մասին:


«Երեխայի վիճակը ծանր է, կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրեցին բժշկական կենտրոնից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 30-ին շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:


Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:


Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել: