430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող շահառուներին:


Այս մասին սոցցանցի իր էջում նախարարը գրում է.


«Այսօր հյուրընկալել էինք ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող մեր շահառուներին:


Հաճելի ու մտերմիկ զրույց ունեցանք, քննարկեցինք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց կողմից հաղթահարվող բարդությունները. հիացած եմ, թե ինչքան ուժեղ են և լավատեսությամբ են լցված:


Շնորհակալ են նաև պետությանը, որը շատ անհրաժեշտ ու սպասված դեղերի ապահովումով փոխել է իրենց կյանքը:


Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում`մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ:


Իսկ այսօր արդեն այն պետական պատվերի շրջանակում տրամադրում ենք:


430 պացիենտ այսօր ստանում է նոր և թանկարժեք դեղերն`անվճար:


Սա հնարավոր է դարձել յուրաքանչյուրիս վճարած հարկերի շնորհիվ: Շնորհակալ ենք»: