Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում ամենաշատ ձայներ է ստացել Կարոլ Նավրոցկին, որն առաջադրվել էր ընդդիմադիր «Օրենք և արդարություն» պահպանողական կուսակցությունից։
Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո Նավրոցկին ստացել է ձայների 50.89%-ը, մինչդեռ նրա մրցակից՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին՝ 49.11%-ը, գրում է Gazeta Wyborczа-ն։
Կարոլ Նավրոցկին Լեհաստանի նախագահի պաշտոնում կփոխարինի պահպանողական Անջեյ Դուդային, որի լիազորությունների ժամկետը լրանում է օգոստոսին։