Ադրբեջանում դադարեցվել է ռուսական սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը

Ադրբեջանում դադարեցվել է ռուսական «Մատչ TV» հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է տեղական Teleqraf պարբերականը։


Նշվում է, որ հեռուստադիտողներին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ։


Պարբերականը պնդում է, որ հեռուստաալիքը իրավունք չուներ հեռարձակվելու Ադրբեջանում։


«Մատչ TV»-ն ռուսական դաշնային սպորտային հեռուստաալիք է, որը հեռարձակվում է 2015 թվականից։