Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս․ Գագիկ Սուրենյան

Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս։ Այս մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը՝ հղում անելով Հայհիդրոմետին։