Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Մեքենաների կանգառը կարգելվի նաև Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ: