Շենգավիթում շենքի բակում կրակոցներ են հնչել. Կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Շենգավիթ համայնքում՝ Մանանդյան 29 շենքի բակում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։


Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։