Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն նետել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Տիգրան Մ.-ն է: