Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի
սակագնի բարձրացման մասով դատարանի երկրորդ որոշումը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ
ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ նաև կպարզաբանվի
հանրությանը, թե ինչի համար է այդ բողոքը ներկայացվում:
Կոստանյանի խոսքով՝ կարմիր գծերի սակագնի
բարձրացումը որոշակի նպատակ ուներ, այն է՝ թե՛ Կենտրոնի բեռնաթափում, թե՛
առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխությունների իրականացում: