Քաղաքացիակենտրոն լրատվություն
45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավոր չի
լինելու ձեռք բերել տրանսպորտից թերհավաքագրումների պատճառով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի
քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Եթե նման տեմպերով շարունակվեն
հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը է՛լ
չկարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթը կտա
ասելու, թե տեսե՛ք, հայտարարեցին 45-ը, բայց ո՛չ այն 30-ը բերեցին, ո՛չ 15-ն են
կարողանալու բերել: Բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած հայտարարություն,
ցանկացած բողոքի բորբոքում նաև հղի է նման հետևանքներով»,- ասաց նա: