Իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է․ ԶՈՒ ԳՇ պետ

Իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է։Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

 

«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Կրակոցների մասին, որոնք թիրախավորված են, մեր պաշտոնական լրահոսը հայտնում է։ Մեր գնահատականով՝ նպատակը զինծառայողների, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է։ Բայց փաստ է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, ԶՈւ-ն շարունակում է իր առջև դրված խնդիրների կատարումը»։