2025թ. հունվար-ապրիլին բնակչության կենսունակության` ծնունդների և մահացության դեպքերի հարաբերակցության գործակիցը կազմել է 106%, 2024թ. նույն ժամանակաշրջանի 115.0 %-ի համեմատ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Մասնավորապես հաշվետու ժամանակաշրջանում ծնվել է 9 729 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում՝ 10 492 մարդ։ 2025-ի հունվար-ապրիլին մահացել է 9 175 մարդ, 2024-ի հունվար-ապրիլին՝ 9 124 մարդ։
2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ
ՀՀ-ում բնակչության թվաքանակը կազմել է 3 081.1 մարդ. քաղաքային բնակչություն թվաքանակն
է 1 973.8, գյուղական բնակչության թվաքանակը՝ 1 107.3 մարդ։ Մայրաքաղաքում բնակչության
թիվը, ըստ Վիճկոմիտեի, 1 142.4 է։
2025-ի հաշվետու ժամանակահատվածում
գրանցվել է ամուսնալուծության 1 557 դեպք, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 1 479 դեպք։
2025-ի հունվար-ապրիլին գրանցվել է ամուսնության 4 093, 2024-ի նույն ժամանակաշրջանում՝ 5 186 դեպք։
Նշենք, որ 2025թ. հունվար-ապրիլին
գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 380 դեպք`
2024թ. հունվար-ապրիլին արձանագրված 285-ի համեմատ:
Հ. Մ.